29 փետրվարի 2024 - 10:31 AMT
ԱԳՆ․ Փետրվարի 29–ին Միրզոյանի և Բայրամովի միջև քննարկումները կշարունակվեն

Գերմանիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ Բեռլինում կայացած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները շարունակվել են։ Այդ մասին X–ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նա հավելել է, որ փետրվարի 29–ին «քննարկումները շարունակվելու են, ինչպես նախատեսված էր»։

Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին հանդիպումն ու բանակցությունները հյուրընկալելու համար, հայտնում է ԱԳՆ–ն։

Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար կարճ հայտարարությամբ:

Բերբոքը նաև առանձին երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։