6 մայիսի 2009 - 23:11 AMT
«Հայաստանում Գերմանիայի մշակույթի շաբաթների» շրջանակներում Երեւանում տեղի կունենա «Սիրո երեկո»
Մայիսի 7-ին «Հայաստանում Գերմանիայի մշակույթի շաբաթների» շրջանակներում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան եւ Վալդորֆյան դպրոցը հրավիրում են «Սիրո երեկո» խորագրով միջոցառման:
Վալդորֆյան դպրոցի աշակերտներն, օգտվելով աֆորիզմներից, գրել են «Մեկ հոգին երկու մարմնում» պիեսը, որի հիման վրա ներկայացում է բեմականացվել, որից հետո տեղի կունենա քննարկում:
Նույն օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի կունեա «Հռենոսից մինչեւ Դանուբ» համերգը: Մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանն ու Աննա Մաիլյանը:
Հայաստանի կամերային նվագախումբն ու կամերային երգչախումբը դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ կներկայացնեն Մոցարտի, Մենդելսոնի, Շուբերտի, Շտրաուսի եւ Բրամսի ստեղծագործությունները: «Հռենոսից մինչեւ Դանուբ» համերգաշարի առաջին համերգը, որի ժամանակ հնչել է Բախի «Սուրբ հարության» օրատորիան, տեղի ունեցավ ապրիլին եւ մեծ հաջողություն ունեցավ: