«Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն

«Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն

PanARMENIAN.Net - «Բոհեմ» թատրոնում օրերս կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն, որը նվիրված էր մեծն բանաստեղծ Պարույր Սևակի և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին: «Գրական ընթերցումներ երաժշտության ներքո» երեկոների շարքի աջակիցը «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն է։

«Շատ դժվար է Երևան քաղաքում և, էլ չեմ ասում, աշխարհում, որ հասարակ մարդ կարողանա թատրոնում անել այսպիսի երեկոներ: Ես շատ շնորհակալ եմ «Ֆասթ Շիֆթ» ընկերության հիմնադիրներին՝ Բադալյանների ընտանիքին, որ հավատացին, սիրում են արվեստը, և այս երեկոն նրանց շնորհիվ այսօր կայանում է», - ասել է գրական երեկոյի հեղինակ Ալվինա Հովակիմյանը։

Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ, երեկոն անցել է լեփ-լեցուն դահլիճում:

Կարևորելով մշակութային միջոցառումներին աջակցելը՝ պարզ, հարմարավետ, ապահով և հասանելի վճարահաշվարկային ծառայություններ մատուցող «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը շարունակելու է իր ներդրումն ունենալ Հայաստանի մշակութային ոլորտում: Երեկոյի հիշարժան պահերը՝ տեսանյութում։

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---