Մոսկվան հուսով է, որ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կբացվի մինչև տարեվերջ։ Այդ մասին ՌԴ ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանովն ասել է ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում։
«Կարգադրություններ են տրվել Հայաստանում և Մալդիվներում ՌԴ գլխավոր հյուպատոսություններ բացելու վերաբերյալ։ Այժմ Ինդոնեզիայիում՝ Բալիում կբացվի գլխավոր հյուպատոսություն։ Ընդհանուր առմամբ, դա բավականին մեծ կազմակերպչական և տեխնիկական աշխատանք է»,- ասել է նա։
Հայաստանում հյուպատոսության բացման ժամկետների մասին հստակեցնող հարցին ի պատասխան Իվանովն ասել է, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։
«Հուսով ենք, որ մինչև տարեվերջ»,– ասել է նա։
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ որոշում Ռուսաստանում կայացրել են դեռևս 2023–ին։