ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունները

ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարարությունը խստորեն դատապրտել է ՌԴ Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունները և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ Այդ մասին ասվում է նախարարության X-ի միկրոբլոգում։

«Խորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչությունների մասին լուրերից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին։

Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- ասված է գրառման մեջ։

Հունիսի 23–ին ՌԴ Դաղստանի Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում անհայտ անձինք հարձակվել են սինագոգի, եկեղեցիների և ՃՈ հենակետի վրա։ Հարձակման արդյունքում զոհվել է մոտ 20 մարդ, որոնցից 15–ը ոստիկան։ Այդ մասին հայտարարել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը։

Զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձինք, այդ թվում՝ ՌՈւԵ քահանա։ Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---