9 հուլիսի 2024 - 15:00 AMT
ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստն անցել է Պապոյանի նախագահությամբ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։

«Կարևոր է մշակել այնպիսի ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերական հատվածի աջակցմանը, նորարարության խթանմանը, տեխնոլոգիական արդիականացմանն ու ապրանքների մրցունակության բարձրացմանը»,- ողջույնի խոսքում նշել է Գևորգ Պապոյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են մինչև 2030 թ․ ԵՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։ Օրակարգային հարցերի թվում էին ռոբոտաշինության զարգացման, արդյունաբերական ռոբոտների արտադրության և ներդրման միջպետական ծրագրի մշակման հնարավորությունը, ինչպես նաև ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ընթացքում տրամադրվող ֆինանսական աջակցությանը վերաբերող հարցեր։

Նիստի արդյունքներով ստորագրվել է նիստի արձանագրությունը։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան շարունակում է Երևանին իր դաշնակիցը համարել, իսկ ապրանքաշրջանառությունը երկու երկրի միջև հասնում է 7․3 մլրդ դոլարի։