9 հուլիսի 2024 - 16:37 AMT
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին Սիմոնյանի փոխարեն կմասնակցի Ռուբինյանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։

«Հարգելի գործընկերներ, ձեր հարցումներին ի պատասխան, տեղեկացնում եմ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին»,–ասվում է գրառման մեջ։

Հարությունյանն ասել է, որ նրա փոխարեն կմեկնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Ալեն Սիմոնյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ՝ պայմանավորված ԱԺ արտահերթ նիստերով: ԱԺ նախագահի փոխարեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը»,–ասել է նա։

Վերջին շրջանում Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցում ԱՊՀ կամ ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումներին: