15 հուլիսի 2024 - 19:34 AMT
Մի խումբ տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակելու համար

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները հուլիսի 14-ի գիշերվա ժամը 2:00-ին Արգիշտի փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի ու 18 և 19 տարեկան երկու աղջկա:

Նրանք «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկելիս Հաղթանակ կամրջի վրա մեքենայից արձակել են կրակոցներ:

«Օպելի» տեսանելի հատվածում եղել է ատրճանակ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, հայտնում է ոստիկանությունը։

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: