Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Սաուդյան Արաբիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։
Կարեն Գրիգորյանը ՀՀ առաջին դեսպանն է Սաուդյան Արաբիայում, քանի որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը ստորագրվել է 2023–ի նոյեմբերի 24-ին։
Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ ՀՀ և Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դիվանագիտական հարաբերությունների սկզբնական շրջանում կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ։