Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ՌԴ հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի քաղաքականության առաջնահերթություններից է։
«Ռուսաստանը միշտ Իրանի կողքին է եղել ծանր ժամանակներում և այդպիսի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,–ասել է Փեզեշքիանը, գրում է ՏԱՍՍ–ը։
Նա հավելել է, որ անհրաժեշտ է արագացնել երկու երկրների միջև կնքված համաձայնագրերի իրականացումը։
Ըստ Փեզեշքիանի, ՌԴ և Իրանի ընդհանուր դիրքորոշումը բազմաբևեռ աշխարհի հարցում կնպաստի գլոբալ կայունության ամրապնդմանը։
Շոյգուն Թեհրանում հանդիպել է նաև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ, քննարկել անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր։