7 օգոստոսի 2024 - 10:57 AMT
Ամոյանը բրոնզի համար կպայքարի Ուզբեկստանի հայազգի ներկայացուցչի հետ

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչոմ ուժերը չափել է Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսակայի հետ և 1։3 հաշվով պարտություն կրել՝ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ:

Ամոյանն օգոստոսի 7–ին կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինիազգությամբ հայ Ուզբեկստանի հավաքականի ներկայացուցիչ Արամ Վարդանյանը, հայտնում է Armsport.am-ը։

Ամոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: Նա աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի առաջնությունների եռակի հաղթող: