Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։ Հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հարթակում։
Նա պարգևատրվել է սպորտի զարգացման և Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման գործում մեծ ավանդի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման գործում ներդրած մեծ ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Իշխան Սերժիկի Զաքարյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով», - ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում: