4 սեպտեմբերի 2024 - 15:45 AMT
ՀՀ-ն կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Նա չի նշել, թե ինչ ձևաչափով է լինելու այդ մասնակցությունը՝ ասելով, որ կտեղեկացնեն, հայտնում է Sputnik Արմենիան։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին ծրագրվում է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով։

Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել էր, որ համագործակցության երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Մոսկվայում։

2023–ին Երևանը բոյկոտել էր Բիշքեկում կայացած նմանատիպ միջոցառումը։