5 սեպտեմբերի 2024 - 15:04 AMT
Երևանը Սբ Աթոռին անշարժ գույք կտրամադրի Բաղրամյան 12–ում, Վատիկանը ՀՀ–ին՝ Սբ Պետրոսի հրապարակին հարող տարածքում

ՀՀ կառավարությունը Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը վարձակալությամբ կտրամադրի Սուրբ Աթոռին՝ 99 տարի ժամկետով։

Փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 (որտեղ տեղակայված են մի շարք խոշոր երկրների դեսպանություններ) հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը:

Հիմնավորման մեջ ասվում է, որ «երկու պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար պատշաճ տարածքների տրամադրումն առավել կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ նպաստելով նրանց տեսանելիությանն ընդունող պետություններում»: