16 մայիսի 2009 - 00:18 AMT
Մուտքը ՄՀՀ, որտեղ տեղի կունենա բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, ազատ կլինի
ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ. առաջնությունը կմեկնարկի ուղիղ մեկ շաբաթ հետո: Առաջնության հանդիսավոր բացման արարողությունը կկայանա մայիսի 23-ին ժամը 18:00-ին: Հայաստանի բռնքամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը որոշում է կայացրել, որ առաջնության օրերին հանդիսատեսի մուտքը ՄՀՀ ազատ է լինելու:
Ինչպես հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի մամլո ծառայությունը, ժամանած պատվիրակությունները կտեղակայվեն շուրջ 6 հյուրանոցներում: Իսկ մայիսի 17-ին արդեն կժամանի առաջին խումբը` Իռլանդիայի հավաքականը, ընդհանուր թվով 10 հոգի:
ՄՀՀ-ում կգործի հավատարմագրման առանձին սենյակ, որտեղ տեղում կիրականացվի առաջնության մասնակիցների հավատարմագրումը: Կստեղծվի մամուլի կենտրոն, որն ապահովված կլինի լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով` համակարգիչ, տպագրող սարք, անվճար ինտերնետ: Լրագրողներն ինտերնետ կապ կունենան նաեւ սպորտային դահլիճում մամուլին հատկացված տրիբունայում: