16 մայիսի 2009 - 00:29 AMT
Հաստատվել է Խաչատուր Աբովյանի 200-ամյակի, Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակի եւ Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակի տոնակատարության ծրագիրը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակի, Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակի եւ Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակի նշումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովների նիստ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
Քննարկվել են հիշյալ հոբելյանների անցկացման ծրագրերի նախագծերը եւ հավանություն տրվել առաջարկված միջոցառումներին: Հանձնարարվել է, բոլոր առաջարկությունները հաշվի առնելով, ամբողջացնել իրականացվելիք միջոցառումների ծրագրերը: