2 հոկտեմբերի 2024 - 11:33 AMT
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները Վարշավայում գործակցության ամրապնդման հարցեր են քննարկել

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ձևավորված քաղաքական երկխոսության և գործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։

Այդ համատեքստում մասնավորապես ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Վարշավայի անվտանգության ֆորումին։