ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հոկտեմբերի 7–ին ոչ պաշտոնական հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը հավելել է, որ երեկոյան նաև նախատեսված են փակ բնույթի աշխատանքային հանդիպումներ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Երեկոյան նախագահը ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, որոնք արդեն ժամանած կլինեն Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հոկտեմբերի 8–ի նիստին»,- ասել է Պեսկովը:
Ըստ որոշ ԶԼՄ–ների, Պուտինն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Նա Մոսկվայում հոկտեմբերի 7-8-ին կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։