Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31,678, 200 դրամ, որից 5,215,300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նա նշել է, որ առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով։
«Ննոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել։
Մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից օգտվելիս առաջարկվել էր վճարման 3 տարբերակ։
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31,678,200 ՀՀ դրամ, որից 5,215,300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):
Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30,694,500 ՀՀ դրամ, որից 1,970,900-ը վալիդատորների միջոցով։
Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»,–ասվում է գրառման մեջ։
Անցումն ամբողջական տոմսային համակարգին նախատեսվում է հունվարի 1–ից։