Սևանի իշխանի պաշարների վերականգնման ծրագրի շրջանակում մոտ 520 հազար մանրաձուկ բաց կթողնվի Սևանա լիճ: Այդ մասին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի ֆինանսավորման համար հաջորդ տարի կուղղի մոտ 495 մլն դրամ, հայտնում է Արմենպրեսը։
Խոսելով Սևանա լիճ Սևանի իշխանի վերադարձի ծրագրի մասին՝ նախարարն ասել է. «2025 թվականին նախատեսում ենք ,ոտ 520 հազար մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ»:
Սիմիդյանը հստակեցրել է, որ խոսքը իշխանի երկու տեսակի մասին է: