Նոյեմբերի 22-ին Երևանում արդեն չորրորդ անգամ կանցկացվի Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի WOW!HR Armenia 2024 միջազգային համաժողովը և բիզնես մրցանակաբաշխությունը։
Միջոցառման շրջանակում Հայաստանից առաջադրված թեկնածուները, ինչպես նաև Ղազախստանից, Օմանից և Ռուսաստանից հրավիրված բանախոսները կներկայացնեն HR ոլորտում իրենց հաջողված նախագծերը։
Դրանցից են՝
- Al Rawahy Holdings (Օման). Կորպորատիվ մշակույթի ձևավորում;
- «Гринатом» (Ռուսաստան). Ինչպե՞ս ներգրավել և զարգացնել ՏՏ տաղանդները միջուկային արդյունաբերության ոլորտում. Գրինատոմի ճանապարհը;
- Freedom Holding Operations (Ղազախստան). FRHC-ի աշխատակիցների նախաձեռնած բարեգործական միջոցառում;
- ГНИВЦ (Ռուսաստան). Աշխատակիցների ներգրավում բիզնես գործընթացներին և կորպորատիվ մշակույթի զարգացմանը;
- WOW GROUP (Ռուսաստան). Աշխատաշուկայի կառավարման համաշխարհային միտումները
WOW!HR միջազգային համաժողով և մրցանակաբաշխությունը հանրահռչակում է HR լավագույն փորձը աշխարհի 15+ երկրում՝ դրանք հասանելի դարձնելով հանրությանը, նպաստելով բիզնեսների և տնտեսությունների զարգացմանը:
Երևանում համաժողովի անցկացման երեք տարվա ընթացքում միջոցառմանը մասնակցել է հայաստանյան 100-ից ավելի ընկերություն։ Դրանց թվում են՝ Coca-Cola HBC Armenia, Radisson Blu, SoftConstruct, RUSAL Armenia, Benivo, U!Com, Philip Morris International, Ameria Bank և այլ կազմակերպություններ։
«Մասնակցե՛ք WOW!HR Armenia 2024-ին, զարգացրե՛ք HR ոլորտը և դարձե՛ք համաշխարհային HR համայնքի մի մասը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Միջոցառման մանրամասներին ծանոթանալու և տոմսեր ձեռք բերելու համար կարելի է այցելել համաժողովի պաշտոնական էջ։