3 դեկտեմբերի 2024 - 18:10 AMT
Սիմոն Մարտիրոսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեկտեմբերի 6 –ին մեկնարկող ծանրամարտի աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն։

Նա չի մեկնի վնասվածքի պատճառով։

Հայաստանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում կներկայացնի 11 մարզիկ՝ 9 տղամարդ, 2 կին։

Հայաստանը կներկայացնեն Գարիկ Չոլակյանը (61 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) Վարազդատ Լալայանը (109 +)։

Դեկտեմբերի 4 –ին, տեղի կունենա ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Մասնակիցների թվում կլինեն նաև մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի ներկայացուցիչները: