11 դեկտեմբերի 2024 - 17:39 AMT
«Զվարթնոց» օդանավակայանից թռիչք է իրականացվել դեպի Բաքու

Դեկտեմբերի 11–ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու թռիչք է իրականացվել, ինչը հայտնի է դարձել Flightradar կայքից։

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից հաստատել են, որ թռիչք եղել է, հայտնում է Sputnik Արմենիան։

«Միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։

«Զվարթնոցից» նշել են նաև, որ տարբեր ժամանակներում տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից չարտերային չվերթեր են իրականացվում Բաքու և հակառակ ուղղությամբ։ Սա առաջին չվերթը չէ։

Չվերթն իրականացրել է լեհական Enter Air-ը։