Հայաստանի և Հոնկոնգի միջև կրկնակի հարկումը նախատեսվում է բացառել։ Գործադիրը հավանություն է տվել համաձայնագրին։
ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ. հունիսի 24-ին Երևանում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը։
Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը սահմանադրությանը որոշելու նպատակով կառավարությունը կդիմի Սահմանադրական դատարան: