ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Արմենիա» ԲԿ-ում վերահսկողություն է իրականացվել, հայտնաբերվել են մոտ 119 մլն դրամի առերևույթ խախտումներ, վերահսկվող օբյեկտն այդ խախտումները վիճարկում է հիմա դատարանում, քննվում է նաև քրեական վարույթ։
Ինչ վերաբերում է թերի իրականացնելուն, ապա Պետրոսյանը նշել է, որ որտեղ վերահսկողություն են իրականացնում, տասնյակ հազարավոր փաստաթղթերը հնարավոր չէ մի քանի տասնյակ վերահսկողների միջոցով վերհանել, վերլուծել, դա անում են ընտրողական կարգով, հայտնում է «Փաստինֆդոն»։
Նա հավելել է, որ այդ մասին ամբողջ տեղեկությունը տրամադրում են լիազոր մարմնին, այս դեպքում՝ առողջապահության նախարարությանը և պետական առողջապահական գործակալությանը, որ վերջիններս իրենց լիազորություններից բխող վերահսկողական գործիքակազմերով շարունակեն։