Հայաստանը Հնդկաստանից Trajan 155մմ քարշակվող հաուբիցային հրետանային համակարգեր կգնի՝ իր ռազմական կարողությունները զարգացնելու նպատակով։ Trajan համակարգը մշակվել է հնդկական կոնցերնի և ֆրանսիական Nexter (այժմ KNDS) ընկերության համատեղ ջանքերով, հայտնել էThe Economic Times-ը։
Այս քայլը կարևոր հանգրվան է հանդիսանում երկրի պաշտպանական ռազմավարության մեջ՝ ընդգծելով Հայաստանի և Հնդկաստանի միջև աճող գործընկերությունը, որը ներառում է նաև հրթիռային համակարգեր, ռադարներ և հրթիռակոծիչներ, գրում է Army recognition-ը։
Նշվում է, որ Trajan համակարգը, ապահովում է մոտ 40 կիլոմետր հեռահարություն, ճշգրիտ նշանառություն և շարժունակություն՝ հարմարեցված ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական գործողություններին։
Հայաստանը նաև հետաքրքրված է BrahMos գերձայնային հրթիռով, որը հայտնի է իր մեծ արագությամբ և ճշգրտությամբ՝ ապահովելով Հայաստանի պաշտպանական կարողությունների նոր մակարդակ։
Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը չի սահմանափակվում միայն հրետանով։ Այն ներառում է նաև բազմակողմ հրթիռային համակարգեր, ինչպիսիք են Pinaka-ն, Arudhra միջին հեռահարության ռադարները և Akash հակաօդային պաշտպանական համակարգերը։