17 հունվարի 2025 - 15:21 AMT
Կոնգրեսական․ Ինչպես Թրամփը խաղաղություն է բերում Մերձավոր Արևելքում, նույնը կարող է անել նաև ՀՀ-ի և Ադրբեջանի դեպքում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հանրապետական անդամ և Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնն ընդգծել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

Ըստ նրա, ինչպես Թրամփը խաղաղություն է բերում Մերձավոր Արևելքում, նույնը կարող է անել նաև ՀՀ-ի և Ադրբեջանի դեպքում։

«Մենք կարող ենք Կովկասը կրկին մեծ դարձնել, կառուցել ընդհանուր խաղաղության և բարգավաճման վրա հիմնված Կովկաս։ Դրա համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի մեծ ժողովուրդների միջև։ Ինչպես Դոնալդ Թրամփը խաղաղություն է բերում Մերձավոր Արևելքին, նույնը կանի Կովկասում»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հանրապետական կոնգրեսականը ողջունել էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրումը՝ որակելով այն կարևոր ձեռքբերում։ Նա նշել էր, որ «ՌԴ և Իրանի ազդեցությունից զերծ Հարավային Կովկասը կլինի խաղաղ և բարգավաճ, ինչպես երբևէ»։

Photo. AP