ԱՄՆ-ի 47-րդ նախագահի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, սակայն առայժմ պարզ չէ, արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի այդ միջոցառմանը:
«Մենք վարչապետի ցանկացած այցի մասին տեղեկացնում ենք ժամանակին»,– ասել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Երբ նրան հիշեցրել են, որ արդեն հունվարի 18-ն է, նա նշել է. «Ասացի այն, ինչ ասացի, ավելացնելու ոչինչ չունեմ»։
Միևնույն ժամանակ, «Հրապարակ» թերթը գրել է, որ Փաշինյանը չի հրավիրվել Թրամփի երդմնակալության արարողությանը։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Դոնալդ Թրամփը ընտրվել է երկրի 47-րդ նախագահ: Նրա երդմնակալությունը նախատեսված է հունվարի 20-ին։