Mercer-ի հրապարակած 2024–ի կյանքի արժեքի վարկանիշի համաձայն, Երևանն ամենաթանկ քաղաքն է Հարավային Կովկասում օտարերկրյա աշխատողների համար։
Երևանը զբաղեցրել է 115-րդ տեղը՝ 2023–ի համեմատ նահանջելով 15 հորիզոնականով և գերազանցելով տարածաշրջանի մյուս մայրաքաղաքներին կյանքի արժեքով։ Բաքուն 171-րդ հորիզոնականում է, Թբիլիսին՝ 188-րդ։
Միջազգային գործուղումների համար աշխարհի ամենաթանկ քաղաքներն են Հոնկոնգը, Սինգապուրը և Ցյուրիխը՝ ինչպես և 2023–ին:
Օտարերկրյա աշխատողների համար կյանքն առավել էժան է Իսլամաբադում (Պակիստան), Լագոսում և Աբուջանում (երկուսն էլ՝ Նիգերիա):
Նշվում է, որ քաղաքական լարվածությունը, տարածաշրջանային հակամարտությունները և արտակարգ իրավիճակները բարձրացրել են ծախսերը բնակարանների, կոմունալ վճարների և այլ ոլորտներում։ Շարժունակ աշխատողների եկամուտների և խնայողությունների վրա ազդում են գնաճը և արժութային տատանումները։