22 հունվարի 2025 - 11:27 AMT
Փաշինյան․ 2018-ից ի վեր կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել

2018թ. հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Արդյունքում մեր երկրում նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, միջին կենսաթոշակն ավելացել է մոտ 22 տոկոսով:

Բացի այդ, անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգով 2022 թվականից ի վեր թոշակառուներին է վերադարձվել 16 միլիարդ 500 միլիոն դրամ:

Հետվճարի համակարգից օգտվող թոշակառուների թիվը անշեղորեն աճում է և 2024-ի դեկտեմբերին կազմել է 289 հազար 813 մարդ»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը 36,000 է։ Հիմնական կենսաթոշակի չափը՝ 24,000 դրամ է, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար 950 դրամ է, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ է։