Ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որտեղ նկահարանվել են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը, հավակնում է Օսկարի «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Ֆիլմը ներկայացված է նաև այլ անվանակարգերում՝ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Լավագույն օրիգինալ սցենար»։
Տարվա լավագույն ֆիլմի կոչման համար «Անորան» մրցակցելու է «Բրուտալիստը», «Լիարժեք անհայտությունը», «Կոնկլավ», «Դյունա. Մաս երկրորդ», «Էմիլիա Պեռեզ», «Ես դեռ այստեղ եմ», «Նիքել բոյզ», «Սուբստանցիա» և «Չարը» ֆիլմերի հետ, հայտնում է BBC-ն։
Հավակնորդների ցանկը պետք է հրապարակվեր դեռ նախորդ շաբաթ, սակայն, Լոս Անջելեսի անտառային հրդեհների պատճառով արարողությունը հետաձգվել էր։
«Օսկարի» 97-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 3-ին։ Այն վարելու է Քոնան Օ՝Բրայանը։
«Անորան» արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին Կաննի 2024 թվականի կինոփառատոնում։