Հունվարի 27-ից սկսած՝ ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ շրջանառության մեջ կդրվի 2024 թ. թողարկված 20,000 դրամ անվանական արժեքով թղթադրամը։
2024 թ. նոր թղթադրամն ունի որոշ փոփոխություններ 2018 թ. թողարկված նույն անվանական արժեքի թղթադրամի համեմատ։
Դիմերեսում՝
Վերևի աջ անկյունում նշված է թողարկման տարեթիվը՝ «2024»։
Ավելացվել է ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը։
Դարձերեսում՝
Ներքևի ձախ անկյունում անվանական արժեքը տպագրված է օպտիկապես փոփոխվող ներկով։
Միաժամանակ, 1999-2021 թթ. թողարկված 20,000 դրամ անվանական արժեքով թղթադրամները շարունակելու են մնալ շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների կամ որևէ պայմանների փոփոխության։