2024 թվականի հունվարից դեկտեմբեր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աճել է 8%-ով, հայտնում է Վիճակագրական կոմիտեն։
Նշված ժամանակաշրջանում ավելացել են արդյունաբերության, առևտրի, շինարարության, գյուղատնտեսության և մատուցված ծառայությունների ծավալները։
Իսկ 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 4․7%-ով:
2024–ին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4․7%-ով, շինարարությունն աճել է 14.5%-ով, առևտրի շրջանառությունը17%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 1.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը`10․6%-ով։
Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 0.3%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3.6%-ով:
Միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 6.4%-ով (պետական՝ 7.9%-ով, ոչ պետական՝ 5․7%-ով):
Տվյալները ներկայացված են 2025թ. հունվարի 31-ի դրությամբ: