2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 59 031 ֆիզիկական անձ, հայտնում է ՊԵԿ-ը:
Եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից օգտվել է 3732 քաղաքացի, որոնց վերադարձվել է մոտ 340 մլն դրամ։
Փետրվարի 1–ին հայտարարվեց, որ համընդհանուր հայտարարագրումից հետո փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերի ցանկում փոփոխություն է սպասվում՝ կընդգրկվեն նաև արվեստի դպրոցները, մարզական խմբակները։
Հայաստանում համընդհանուր հայտարարագրումը հետաձգվել է մինչև նոյեմբերի 1–ը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ վերջնաժամկետը մայիսի 1–ն է։