15 փետրվարի 2025 - 10:49 AMT
Երևանում $50,000 հափշտակելու կասկածանքով 4 օտարերկրացի է ձերբակալվել

Երևանում ավազակային հարձակում կատարելու և 50 հազար դոլար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է 4 օտարերկրացի: Քրեական ոստիկանության ծառայողները նրանց հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նրա խոսքով՝ հափշտակված գումարի մի մասը հայտնաբերվել է։

Փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, շտապօգնության ենթակայանից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Րաֆֆու փողոցում 61-ամյա տղամարդ գլխի վնասվածք է ստացել։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել ավազակային հարձակում։ Ոստիկանները փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր, գազային ատրճանակի պարկուճներ»,- հայտնել էր ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։