15 փետրվարի 2025 - 11:46 AMT
Տեղումների և մերկասառույցի պատճառով ճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով։

Արագածոտնի մարզում փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, որոնք անցնում են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանի տարածքով, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Վարդենյաց լեռնանցքը, որտեղ տեղում է ձյուն, դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, և միայն անվաշղթաների կիրառմամբ է հնարավոր երթևեկությունը։

Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում, ինչպես նաև Կոտայքի մարզում տեղումներ են գրանցվել ձյան տեսքով։

Արագածի, Ապարանի, Աշտարակի և Աշոցքի տարածաշրջաններում, ինչպես նաև Երևան-Սևան ճանապարհին առկա է մերկասառույց։

Աշտարակի և Թալինի շրջաններում մառախուղ է, ինչը ևս նվազեցնում է տեսանելիությունը ճանապարհներին։

Փրկարար ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ նվազեցնելու համար վթարների ռիսկը։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։