Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև փետրվարի վերջ կամ ավելի ուշ։
«Արևմտյան լրատվամիջոցները շատ բան են գրում, մեր լրատվամիջոցներն էլ շատ բան են գրում... Կարող է լինել, կարող է չլինել», – նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով, թե արդյոք հանդիպումը կկայանա մինչև ամսվա ավարտը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փետրվարի 18–ին Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները։ Ռուսաստանի կողմից մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը և Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ-ն ներկայացրել են նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։
Ուշակովի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեմաներից մեկն եղել է Ուկրաինայի շուրջ քննարկումների մեկնարկը։ Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները դրական են գնահատել հանդիպման արդյունքները, պայմանավորվելով համատեղ լուծել խնդիրները և պատրաստվել նոր հանդիպումների։
Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները պայմանավորվել են վերականգնել դեսպանատների լիարժեք աշխատանքը Մոսկվայում և Վաշինգտոնում։