20 փետրվարի 2025 - 15:07 AMT
ՆԳՆ-ն հրապարակել է ձմռանը երթևեկելու անվտանգության կանոնները

Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է մի շարք օգտակար խորհուրդներ, որոնք կոչված են օգնելու վարորդներին ապահով երթևեկել ձմռան ընթացքում։

«Ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

-Պահպանել անվտանգ հեռավորություն դիմացի տրանսպորտային միջոցից։

-Խուսափել կտրուկ արգելակումից և արագության կտրուկ փոփոխություններից։

-Փորձել մեքենան վարել ճամփեզրին ավելի մոտ, որտեղ նստած ձյուն կա»,–ասվում է ուղեցույցում։

Ի՞նչ անել, եթե մեքենան արգելափակվել է ձյան մեջ

Նշվում է, որ առաջին հերթին պետք է խուճապի չմատնվել։ Խորհուրդ է տրվում փոս փորել արգելափակված անիվի տակ և տեղադրել հենարանային մակերես, օրինակ՝ սրահի գորգը, ինչը կբարելավի շփումն ու կօգնի մեքենային դուրս գալ արգելափակումից։

«Մերկասառույցը լուրջ վտանգ է ներկայացնում, ուստի անհրաժեշտ է մշտապես հետևել եղանակային կանխատեսումներին։

Եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհրաժեշտ է անհապաղ զանգահարել ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,–ասվում է հաղորդագրության մեջ։