Փետրվարի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստ, որը ստեղծվել է «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները համակարգելու նպատակով, հայտնում է ԱԳՆ–ն
Նիստի ընթացքում քննարկվել է Քիմիական զենքի կոնվենցիայի շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, երկրի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև ՀՀ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) միջև համագործակցության տարբեր ուղղությունները։
Բացի այդ, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում՝ Կոնվենցիայի դրույթների կիրառման նպատակով իրականացված օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։