Արարատի մարզի Մասիս համայնքի Հայանիստ գյուղում հայտնաբերվել է խորքային հոր, որն օգտագործվել է առանց օրինական թույլտվության, հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Պարզվել է, որ քաղաքացի Զ․Բ․-ի կողմից տարածքի պտղատու ծառերի ոռոգման և խմելու նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով։