Ժամը 17:00-ի դրությամբ Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից դեպի Կապան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով մեքենաների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Բքի պատճառով Մ-9-Շինուհայր-Տաթև և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները փակ են կցորդով մեքենաների համար։
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում, ինչպես նաև Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Մարտունիի, Ճամբարակի տարածքներում, Ալագյազ-Գեղադիր հատվածում և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ճանապարհներին բուք է։
Աշոցքի, Ամասիայի, Հրազդանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի ճանապարհներին, ինչպես նաև Մարտունի-Վարդենիս և Տիգրանաշեն-Զանգակատուն հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են։