ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը դատարանի որոշմամբ պարտավորվել է ներողություն խնդրել hասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանից և վճարել 1 միլիոն դրամ որպես փոխհատուցում։ Այդ մասին հայտնել է «Ֆիդելիսի» փաստաբանական թիմը
«Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ Ռուստամ Բաքոյանը տասնյակ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հասցեին:
«Ֆիդելիսի» փաստաբանական թիմը, ստանձնելով Էդգար Ղազարյանի շահերի պաշտպանությունը, հասավ արդյունքի: Դատարանը բավարարեց ներողություն խնդրելուն և պատճառված ոչ նյութական վնասի հատուցմանը պարտավորեցնելու պահանջները: Իսկ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն անփոփոխ թողեցին մեր վստահորդի օգտին կայացված վճիռը»,–ասվում է հայտարարության մեջ։