Հայաստանի առաջին ռակետ Էլինա Ավանեսյանը, որը զբաղեցնում է աշխարհի 45-րդ հորիզոնականը, WTA–500 մրցաշարի երկրորդ շրջանում տպավորիչ հաղթանակ է արձանագրել՝ առավելության հասնելով իսպանացի Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի նկատմամբ, ով գտնվում է 66-րդ հորիզոնականում։
Հանդիպումը կայացել է Մեքսիկայի Մերիդա քաղաքում, որտեղ Էլինան երկու սեթում էլ գերազանցել է մրցակցին՝ հաղթելով 6:1, 6:4 հաշվով։ Մրցախաղը շարունակվել է 1 ժամ 20 րոպե, հայտնում է Sputnik Արմենիան։
Հաջորդ փուլում Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 103-րդ ռակետ, ավստրալացի Մայա Ջոյնթի հետ։ Վերջինս նախորդ խաղում 6:1, 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 20-րդ ռակետ Դոննա Վեկիչին՝ ապահովելով տեղը երրորդ շրջանում։
Merida Open մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,064 միլիոն դոլար։