Հայաստանը ներկայացնող թենիսիստ Էլինա Ավանեսյանը երրորդ հաղթանակն է տարել Մեքսիկայում անցկացվող WTA մրցաշարում։
Merida Open-ի կանանց մենախաղի երկրորդ շրջանում Ավանեսյանը մրցել է աշխարհի 103-րդ ռակետ, Ավստրալիայից Մայա Զոյնտի հետ։ Մրցախաղը, որը տևել է մոտ երկու ժամ, ավարտվել է Ավանեսյանի հաղթանակով երեք սեթում՝ 4:6, 6:2, 6:0 հաշվով, հայտնում է Արմենպրեսը։
Այս հաջողության շնորհիվ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։
2024 թվականի օգոստոսից թենիսիստուհին հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Իր կարիերայի ընթացքում նրա լավագույն արդյունքը դասակարգման աղյուսակում 41-րդ հորիզոնականն է եղել։