3 մարտի 2025 - 17:53 AMT
Սպերցյանը վնասվածքի պատճառով մեկ ամիս չի մասնակցի հանդիպումներին

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս չի կարողանա մասնակցել հանդիպումներին, հայտնում է Championat.com-Ը։

Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Կրասնոդարը» հանդիպել է «Կռիլյա Սովետովի» հետ, որտեղ Սպերցյանը վնասվածք է ստացել և փոխարինվել:

Սպերցյանը չի կարողանա մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի մարտի 20-ին և 23-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆի շրջանակում կայանալիք խաղերին Վրաստանի հետ։

Ընթացիկ խաղաշրջանում Սպերցյանը մասնակցել է 26 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը։ Ըստ Transfermarkt–ի, ֆուտբոլիստի արժեքը 20 մլն եվրո է։