4 մարտի 2025 - 15:29 AMT
Սիմոնյան. Էսկալացիայի վտանգ կա, բայց առիթ ու պատճառ չկա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ չնայած որոշակի լարվածության, որևէ առիթ կամ պատճառ էսկալացիայի համար չկա։

«Մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ ու պատճառ չլինի»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ Հայաստանը երբևէ տարածքային պահանջներ չի ունեցել և խստորեն հետևում է իր ստանձնած պարտավորություններին ու համաձայնագրերին:

«Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ, կարծում եմ, չկա և պետք է չլինի»,- հավելել է ԱԺ նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում ևս անդրադարձել է թեմային՝ նշելով, որ Ադրբեջանը հաճախ շահարկում և էսկալացիայի ենթարկում է տարածաշրջանային կոմունիկացիաների հարցը։