Հայաստանի ներկայացուցիչ Լևիկ Միքայելյանը 61 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում նա 2։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալլահվերդիևին։
Հայաստանի ներկայացուցիչները ևս 2 մեդալ են նվաճել։
Ըմբիշ Կնյազ Իբոյանը (92 կգ) դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
125 կգ քաշային կարգում Խաչատուր Խաչատրյանը 10:0 հաշվով հաղթել է մրցակցին և նվաճել բրոնզե մեդալ։