Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայից հայտնել են, որ 2024 թվականին ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 6.3%-ով, հայտնում է Արմենպրեսը։
Փոխադարձ առևտրի բաշխվածությունն ըստ երկրների հետևյալն է.
«2024 թվականի արդյունքներով ԵԱՏՄ-ի ընդհանուր առևտրի մեջ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի մասնաբաժինը կազմել է 17%։Հայաստանի Հանրապետության մասով, փոխադարձ առևտրի մասնաբաժինը 2024 թվականին կազմել է երկրի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 25.6%»,- նշվում է հանձնաժողովի պատասխանում։
Հայաստանի առևտրային համագործակցության շրջանակում ԵԱՏՄ երկրների հետ արտահանման բաշխվածությունը հետևյալն է.
Հայաստանի ներմուծման կառուցվածքը ԵԱՏՄ երկրներից ևս ցույց է տալիս, որ հիմնական ներմուծումը կատարվել է Ռուսաստանից՝ 98.5%, իսկ մնացած 1.5%-ը բաժին է ընկել Բելառուսին (1%), Ղազախստանին (0.5%) և Ղրղզստանին (0.01%)։
Հայաստանի արտահանման ապրանքային կառուցվածքում ԵԱՏՄ ուղղությամբ 44%-ը կազմել են մեքենաները, սարքավորումները և տրանսպորտային միջոցները, իսկ 23.7%-ը՝ պարենային և գյուղատնտեսական ապրանքները։