12 մարտի 2025 - 13:23 AMT
Ադրբեջանցիները քանդել են Արցախի Կառավարության շենքը

Ադրբեջանը քանդել է Արցախի Կառավարության շենքը՝ շարունակելով ոչնչացնել կառույցներն իր վերահսկողության տակ անցած տարածքներում։ Դա երևում է Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութում։

Շրջապատի շենքերը նույնպես քարուքանդ վիճակում են։

Ադրբեջանը քանդել է նաև Ազգային ժողովի շենքը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի վարչակազմը սկսել է զանգվածաբար քանդել օկուպացված Ստեփանակերտի բնակելի տները։ Այդ մասին հայտնել էր Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։