12 մարտի 2025 - 14:26 AMT
ՀՀ–ն 2 մարզիկով կմասնակցի մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլին

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանին աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին կմասնակցի միայն 2 մարզիկով: Այդ մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը, գրում է Արմենպրեսը։

Մրցաշարը տեղի կունենա Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ Հայաստանը կներկայացնեն Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը։

Հավաքականը ղեկավարելու է գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, իսկ մրցավարի պարտականությունները կստանձնի Արթուր Գյուրջինյանը։

Մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլը կանցկացվի մարտի 20-24-ը։

Գավաթի առաջին փուլը, որը կայացել էր Գերմանիայի Կոտբուս քաղաքում, հաջող ընթացք ունեցավ Հայաստանի մարզիկների համար. Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը նվաճեցին ոսկե մեդալներ։